ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Սիրիայում ՌԴ դեսպանատունն աշխատում է անվտանգության չափազանց բարձր սպառնալիքների պայմաններում։
«ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայում ռուսաստանցիներին կոչ է անում պահպանել առավելագույն նախազգուշական միջոցները, խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով․ «Մեզ համար անվերապահ առաջնահերթություն ունի Սիրիայի տարածքում գտնվող քաղաքացիների, ինչպես նաև ռուսական դիվանագիտական, ռազմական օբյեկտների և ընկերությունների անվտանգությունը»։