Միջազգային

Սիրիայում իշխանության եկած խմբավորումները մտել են Դեր Զոր

Սիրիայում իշխանության եկած խմբավորումները մտել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր քաղաք, որը գտնվում էր «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:

Ըստ միջազգային լրատվամիջոցների, Սիրիայի կառավարական զորքերը եւ Իրանի աջակցությունը վայելող իրաքյան ուժերը լքել են Դեր Զորը՝ Սիրիայի բնակչության թվով 6-րդ քաղաքը և համանուն նահանգի վարչական կենտրոնը, նախքան այնտեղ կմտնեին ՍԴՀԿ կազմավորումների անդամները: 2017 թվականից ի վեր նահանգը կիսով չափ գտնվում էր քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ: