Միջազգային

Ասադն ապահով վիճակում է. ՌԴ փոխնախարար

Ասադն ապահով վիճակում է. ՌԴ փոխնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը ապահով վիճակում է։

«Նա ապահով վիճակում է։ Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտակարգ իրավիճակում»,- ասել է Ռյաբկովը՝ NBC-ի հետ զրույցում։

Ռյաբկովն առաջին պաշտոնյան է, որ հաստատել է Ասադի ժամանումը Ռուսաստան։ Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ իր կողմից «չափազանց սխալ» կլիներ «պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է դա լուծվել»: Նա միայն ասել է, թե Ասադը Ռուսաստանում է, և տեղափոխվել է «ամենաանվտանգ եղանակով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական