Միջազգային

Բլինքենի կոչն Ադրբեջանին․ Բաքուն արձագանքել է

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերջ տալ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ սրվող ճնշումներին, հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ «խստորեն դատապարտելով Պետքարտուղարի հայտարարությունը»։

«Բլինքենի դիրքորոշման երկակի ստանդարտները հանգեցրել են նրան, որ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունը կաթվածահար է»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։