Միջազգային

ՌԴ-ն Սիրիայի քաղաքական ուժերի հետ կապ է պահպանում

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կապ է պահպանում բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ գտնվում են Սիրիայում։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Զախարովան նաև նշել է, որ ՌԴ-ն Սիրիայում ռուսների և ռուսական օբյեկտների անվտանգության հարցերով օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել։