Միջազգային

Մակրոնն ու Իվանիշվիլին մեկ ժամից ավել հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Նրանք քննարկել են երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները 2028թ. տեղափոխելու մասին Վրաստանի կառավարության հայտարարությունից հետո:

Մակրոնը նշել է, որ մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ դրա լիակատար լիցքաթափման գործում․ հայտնում է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությանը։

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Մակրոնին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը:

Պաշտոնյաները պայմանավորվել են կապ հաստատել առաջիկա օրերին՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը: Մեկ ժամ տևած հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ: