Միջազգային

«Մենք պատրաստ էինք օգնել Սիրիային». այաթոլլա Խամենեի

«Մենք պատրաստ էինք օգնել Սիրիային». այաթոլլա Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, թե իրենք պատրաստ էին օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն սիրիական բանակը ցույց չտվեց դիմադրության և տոկունության ոգի։

«Մեր ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում խորհրդատվական բնույթ է կրում։ Մենք մեր զորքերն այնտեղ չենք ուղարկել, որպեսզի գործենք այդ երկրի բանակի փոխարեն»,- պարզաբանել է այաթոլլա Խամենեին։

Նա նաև նշել է, թե Սիրիայում «ագրեսորները» տարբեր նպատակներ են հետապնդում. «ԱՄՆ-ն մտադիր է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։ Ժամանակը ցույց կտա, որ այդ նպատակներից ոչ մեկը չի իրականանա։ Սիրիայի գրավված տարածքները կազատվեն Սիրիայի քաջարի երիտասարդների կողմից»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական