Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Օրբանի հետ

Հունգարական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվել էներգետիկայի ոլորտում փոխշահավետ նախագծերի հետագա առաջխաղացմանը։

Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում ուկրաինական խնդիրների շուրջ։

Վիկտոր Օրբանը հետաքրքրություն է հայտնել աջակցելու ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծման ուղիների համատեղ որոնմանը՝ հաշվի առնելով իր շփումները մի շարք արևմտյան առաջնորդների հետ: 

Քննարկվել է նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում: