Միջազգային

Կորեայի նախագահի գրասենյակում խուզարկություն է եղել

Հարավային Կորեայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նախագահ Յուն Սոկ Յելի գրասենյակում. հայտնում է Reuters-ը։

Տեղի ունեցածը հետևանքն է դեկտեմբերի 3-ին անսպասելի ռազմական դրություն հայտարարելու՝ նախագահի նախաձեռնության։

Մինչ այդ, ինչպես հայտնել էինք, Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը փորձել է բանտում ինքնասպանություն գործել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Քիմը հրաժարական է տվել և ներողություն խնդրել արտակարգ դրության կարճ ժամանակահատվածում իր դերի համար՝ ասելով, որ միայն ինքն է պատասխանատու դրա համար: