Միջազգային

Պաշտպանության նախկին նախարարը փորձել է ինքնասպան լինել

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը կալանավայրում փորձել է ինքնասպանություն գործել. ըստ Yonhap-ի՝ այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Արդարադատության նախարարությունը։

Կիմը հայտնաբերվել է, երբ փորձել է կալանավայրի լոգարանում պարանով կախվել, այս պահին նրա վիճակը կայուն է։ 

Ըստ մեղադրանքի՝ պաշտպանության նախկին նախարարը առաջարկել է նախագահին ռազմական դրություն հայտարարել և հրամայել զորքեր տեղակայել Ազգային ժողովի շենքի և Ազգային ընտրական հանձնաժողովի կենտրոնակայանի մոտ: