Միջազգային

«Սիրիայում ժամանակն է վայելել կայունությունն ու հանգստությունը»․ Ալ–Բաշիր

Սիրիայի անցումային կառավարության վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո սիրիացիների համար ժամանակն է «վայելել կայունությունն ու հանգստությունը»․ հայտնում է BBC-ն՝ Radar Armenia–ին:

Ալ-Բաշիրը հարցազրույց է տվել Ալ Jazeera հեռուստաալիքին այն բանից հետո, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը և նրա դաշնակիցները նրան հանձնարարել են երկիրը ղեկավարել մինչև 2025 թվականի մարտ:

Երեքշաբթի նա նախագահել է Դամասկոսում կայացած հանդիպումը, որտեղ հավաքվել էին նոր անցումային կառավարության և Ասադի նախկին կաբինետի անդամները։

Նրանք քննարկել են իշխանության փոխանցումը․ «Այսօր մենք կառավարության նիստ ենք անցկացրել, հրավիրել ենք հին կառավարության անդամներին և վարչակազմի որոշ ղեկավարների Իդլիբում և հարակից շրջաններում՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում աշխատանքը հեշտացնելու համար, մինչև մենք ունենանք սահմանադրական համակարգ, որը կարող է ծառայել Սիրիայի ժողովրդին»,– ասել է Ալ-Բաշիրը Al Jazeera-ին: