Սիրիայում Միջերկրական ծովի ափին տեղակայված ռուսական ռազմաբազաների ճակատագրի անորոշությունը շարունակվում է. հայտնում է Al Jazeera-ն։
Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան անում է հնարավորն ու անհրաժեշտը Սիրիայի իշխանությունների հետ կապ հաստատելու և իր բազաների ու անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար:
Մինչդեռ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը խուսափել է պատասխանել իր երկրում ռազմաբազաների ապագայի վերաբերյալ հարցերին՝ հայտարարելով, որ հարցի վերաբերյալ տեղեկություն չունի: