Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երրորդ անգամ խուսափել է անվստահության քվեից: Համայնքների պալատի քվեարկության ժամանակ 152 պատգամավոր աջակցել է նրա պաշտոնանկությանը, իսկ 180-ը՝ դեմ արտահայտվել:
Պահպանողական կուսակցությունը վերջին երեք ամիսներին՝ սեպտեմբերին և հոկտեմբերին, արդեն երկու անգամ փորձել է անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը: Այս անգամ նրա պաշտոնանկությունը ձախողվել է նոր դեմոկրատների աջակցության շնորհիվ։
Թրյուդոն Կանադայի վարչապետի պաշտոնում է 2015 թվականից։