Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, թե Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհին երկու հիմնական խոչընդոտ կա։
«Դրա առանցքային խոչընդոտներից մեկը Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններն են։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ հայկական պատվիրակության անդամները բանակցությունների սեղանի շուրջ հանդես են գալիս տարբեր դիրքերից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով միջազգային խորհրդաժողովում:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջնական համաձայնության կգան, և Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի. «Երբ Ադրբեջանը 2020 թվականին ազատագրեց իր տարածքները օկուպացիայից, 2021-ին Բաքուն առաջին անգամ խաղաղության առաջարկներ արեց Հայաստանին։ Պատերազմում հաղթած երկիրը երբեք հակառակ կողմին խաղաղության առաջարկ չի անում, բայց մենք արեցինք։ Մենք պատրաստեցին խաղաղության մասին հիմնարար սկզբունքներ։ 2020-2022 թվականներին մենք չգիտեինք, թե ինչ է ուզում Հայաստանը։ Հետո մենք համապարփակ քննարկումներ ունեցանք։ Դրանք տեղի ունեցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, փորձեցինք խաղաղության համաձայնագիր մշակել»։