Միջազգային

«Ահաբեկչական կազմակերպությունները ջախջախվելու են». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության նման ահաբեկչական կազմակերպությունները Սիրիայում հնարավորինս շուտ պիտի ջախջախվեն. այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Մենք չենք կարող թույլ տալ Սիրիայի տարածքի վերաբաշխում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ չեն կարող դիտել, թե ինչպես են որոշ ուժեր «տարածաշրջանը հասցնում աղետի»։