Միջազգային

Իսրայելական զորքերը խորացել են սիրիական տարածքում

Իսրայելական զորքերն օգտվել են Բաշար Ասադի ռեժիմի անկումից ու ներթափանցել Սիրիայի հարավային Կունեյտրա նահանգի կարևոր շրջաններ․ հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Իսրայելի բանակը վերահսկում է Կունեյտրայի ռազմավարական կարևոր հատվածները, ներառյալ՝ Հերմոն լեռը և մի քանի հարակից բնակավայրեր, որոնք գտնվում են ապառազմականացված գոտու տարածքում։ Այժմ զորքերը առնվազն 18 կմ-ով խորացել են Սիրիայի տարածքում՝ մոտենալով Դամասկոսին։

Իսրայելը պնդում է, որ իր ներկայությունը նպատակ ունի ապահովել, որ Գոլանի բարձունքներին հարող տարածքները չենթարկվեն սպառնալիքների, և այն ժամանակավոր բնույթ է կրում։