Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին՝ երկրում կայունություն հաստատելու համար: Ալիևն էլ գոհունակություն է հայտնել Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի կապակցությամբ: