Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակված Մոհամմադ ալ-Բաշիրը կպաշտոնավարի մինչև 2025թ. մարտի 1-ը. այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Իդլիբի նախկին ղեկավար Մոհամմադ ալ-Բաշիրը նշանակվել է ժամանակավոր վարչապետ, և նրան հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն՝ անցումային փուլը վերահսկելու համար։