ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայի իրավիճակը և ձգտում է միասնական դիրքորոշում ձևավորել՝ պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունը, պաշտպանելով խաղաղ բնակչությանը և ապահովելով մարդասիրական օգնություն․ հայտնում է Reuters-ը Radar Armenia-ին։
ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզիան նիստից հետո հայտարարել է, որ «Խորհուրդը քիչ թե շատ համախմբված էր Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման, խաղաղ բնակչության պաշտպանությունը ապահովելու, կարիքավոր բնակչությանը մարդասիրական օգնության հասնելու անհրաժեշտության հարցում»:
ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը ընդգծել է, որ «Այժմ մենք իսկապես կենտրոնացած ենք՝ փորձելով տեսնել, թե ուր է գնում իրավիճակը: Կարո՞ղ է Սիրիայում լինել կառավարող իշխանություն, որը հարգում է Սիրիայի բնակչության իրավունքներն ու արժանապատվությունը»:
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Քուսայ Ալդահհակը հայտնել է, որ արտերկրում գտնվող դեսպանատներն ստացել են հրահանգ շարունակել իրենց աշխատանքը և պահպանել պետական հաստատությունները անցումային շրջանում:
Խորհուրդը նպատակ ունի մոտ օրերում ընդունել համատեղ հայտարարություն՝ Սիրիայի հետագա զարգացման վերաբերյալ: