Միջազգային

Նեթանյահուն կհարցաքննվի դատարանում

Իսրայելի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ քրեական գործով ցուցմունք կտա դատարանում։

Բենյամին Նեթանյահուի հետ լսումները կսկսվեն երեքշաբթի՝ Թել Ավիվի շրջանային դատարանում:

«Ութ տարի ես սպասում էի այս օրվան: Ութ տարի սպասում էի ճշմարտությունը ներկայացնելուն, սպասում էի, որ վերջապես բացահայտեմ իմ դեմ առաջադրված անհիմն մեղադրանքները և «վհուկների դաժան որսի» մեթոդը»,- ասել է նա՝ պնդելով, որ հանցագործություն չի եղել, այն հորինել են։

Դեռևս 2019-ին երեք քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել Իսրայելի կառավարության ղեկավարի նկատմամբ։ Նրան մեղադրում են խարդախության և վստահության չարաշահման մեջ։