Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հարազատները 2013-2019 թվականներին 19 բնակարան են գնել Մոսկվայում, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 40 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ըստ հրապարակման՝ Ասադի զարմիկ Հաֆիզ Մախլուֆն ուղղակիորեն կամ նրա կողմից վերահսկվող ընկերությունների միջոցով ձեռք է բերել 13 սեփականություն, և ևս երկու բնակարան գնել է մեկ այլ զարմիկի՝ Ռամի Մախլուֆի կինը։
Նշվում է, որ չորս շինություններ օգտագործվում են որպես բնակարան, որոնցից մեկը պատկանում է Ասադի զարմիկներին՝ երկվորյակ եղբայրներին՝ Իհաբ և Իյադ Մախլուֆներին։ Մախլուբը երեք սենյականոց բնակարանի սեփականատեր է, որը գտնվում է Մոսկվայից մի քանի րոպե հեռավորության վրա:
Ըստ Financial Times-ի՝ գործարքները հիմնականում իրականացվել են օֆշորային ընկերությունները, որոնք նշված են որպես անշարժ գույքի սեփականատերեր։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանում ապաստան է տրվել Վլադիմիր Պուտինի անձնական որոշմամբ։