Միջազգային

Մոհամմադ ալ-Բաշիրը՝ Սիրիայի ժամանակավոր վարչապետ

Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար է նշանակվել Մոհամմադ ալ-Բաշիրը, որը մի քանի տարի ղեկավարում էր Իդլիբը. հաղորդում է «Ալ-Ջազիրան»:

Նրան հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն՝ անցումային փուլը վերահսկելու համար։ Այս որոշումը կայացվել է Սիրիայում իշխանության փոխանցման մեխանիզմներին և քաոսի կանխմանը նվիրված խորհրդակցությունից հետո:

Հանդիպմանը ներկա են եղել ընդդիմության ղեկավար Ահմադ աշ-Շարն ու սիրիական ռեժիմի նախկին վարչապետ Մոհամեդ Ալ-Ջալալին: