Միացյալ Թագավորությունը դադարեցնում է Վրաստանին տրվող աջակցության բոլոր ծրագրերը, համագործակցությունը պաշտպանական ոլորտում, կսահմանափակի փոխգործակցությունը կառավարության հետ, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ «Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնության տեսարաններն անընդունելի են և պետք է դադարեցվեն»։