Միջազգային

«Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը։ 

«Իր խաղաղ և ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, Թուրքիան կերտում է պատմություն և վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը։ 

«Ասադը փախել է՝ թողնելով Սիրիան, որտեղ սպանվեց 1 միլիոն մարդ, 12 միլիոն մարդ ստիպված գաղթեց, իսկ շատ քաղաքներ վերածվեցին ավերակների։ Սիրիայի նկատմամբ մեր զգայունությունը երբեք շահերի վրա չի հիմնված չի եղել։ Մենք այս հարցին միշտ մոտեցել ենք խղճի ու կարեկցանքի տեսանկյունից։

Սիրիայում Ասադի դաժան վարչակարգի հետ մեկտեղ կորել է նաև մեր երկրում փախստականների նկատմամբ թշնամանքը սնուցող մտածելակերպը։ Այժմ փոփոխությունները բարենպաստ արդյունքների կհանգեցնեն բոլոր սիրիացիների, այդ թվում՝ փախստականների համար։ 

Թուրքիան չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկչության նոր օջախների ի հայտ գալը։ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի բոլոր միջոցներով»,- ասել է Էրդողանը։