ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կքննարկի 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի բլուրում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին ներում շնորհելու հարցը:
«Այս մարդիկ ապրում են դժոխքում»,- ասել է նա NBC-ին տված հարցազրույցում։
Երկար զրույցի ընթացքում Թրամփը նաև խոստացել է հունվարի 20-ի երդմնակալությունից հետո բազմաթիվ հրամանագրեր արձակել, այդ թվում՝ ներգաղթի և տնտեսության հարցերով:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա կփորձի ներում շնորհել հարյուրավոր մարդկանց, ովքեր դատապարտվել են Կապիտոլիումի անկարգություններին մասնակցելու համար, Թրամփն ասել է, թե յուրաքանչյուր գործ կքննվի անհատական կարգով: «Բայց ես պատրաստվում եմ շատ արագ գործել, հենց առաջին օրը»,- հավելել է նա։
Ըստ ընտրված նախագահի, «կարող են լինել որոշ բացառություններ, եթե ինչ-որ մեկը արմատական էր կամ խելագար»: Նա նաև հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշ անդամներ, ովքեր հետաքննում են անկարգությունները, «պետք է բանտ նստեն»: