Միջազգային

Մանբիջ քաղաքն անցել է Սիրիայի ազգային բանակի վերահսկողության տակ

Մանբիջ քաղաքն անցել է Սիրիայի ազգային բանակի վերահսկողության տակ

Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակը» ամբողջությամբ գրավել է քրդերի կողմից վերահսկվող Մանբիջ քաղաքը, հայտնում է թուրքական պետական ​​Anadolu գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։

«Մանբիջն ամբողջությամբ մաքրվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ահաբեկիչներից»,- ասվում է նյութում։

Օդային հարվածներ են հասցվել նաև քրդական ստորաբաժանումների դեմ։

Hurriyet թերթն էլ, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ եւ լքել երկիրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական