Միջազգային

Ինչ վերաբերմունք կունենա Իրանը Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խոսել է նաև Սիրիայի ճակատագրի մասին, նշելով. «Սիրիայում հեշտ չէ ստիպել տարբեր խմբերի և խմբավորումների համաձայնության գալ ապագա կառավարության վերաբերյալ։ Բայց մենք աջակցում ենք դրան, քանի որ ցանկանում ենք, որ Սիրիայի ժողովրդի կամքը հաղթի»:

Արաղչին ընդդիմության կողմից Դամասկոսի գրավումից հետո նախազգուշացրել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի, երկրի փլուզման և այն ահաբեկիչների հենակետի վերածելու ռիսկերի մասին:

Ինչ վերաբերում է Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ Իրանի վերաբերմունքին, Արաղչին նշել է՝ «Սա կախված է նրանից, թե որքանով նրանք հեռու կլինեն Իսրայելից և ահաբեկչական խմբավորումներից»։