Թուրքիան շարունակում է իր ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ. հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը դեսպանների 15-րդ համաժողովի բացման ժամանակ։
Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային կապերը պահպանելու, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգ ունենալու համար: