Չինաստանը հայտարարում է 2010 թվականից ի վեր դրամավարկային քաղաքականության առաջին փոփոխության մասին. հայտնում է Reuters-ը։
Փոփոխությունն ուղղված է տնտեսական աճի խթանմանը։ 2024-ից Չինաստանը կիրականացնի «բավականին մեղմ» դրամավարկային քաղաքականություն՝ նոր տնտեսական միջոցառումների շրջանակում։
Նաև ավելի ակտիվ հարկաբյուջետային քաղաքականություն կվարի ու կուժեղացնի հակացիկլիկ միջոցառումները։ Չինաստանը կխթանի սպառումը և ընդլայնի ներքին պահանջարկը՝ այն համարելով տնտեսական կայունության հիմնական բաղադրիչներից մեկը։