Միջազգային

Եվրոպան մրսել է, իսկ աշխարհում նոյեմբերն այս տարի եղել է ամենաշոգը

Եվրոպան մրսել է, իսկ աշխարհում նոյեմբերն այս տարի եղել է ամենաշոգը

2024 թվականը կդառնա ոչ միայն ամենաշոգը դիտարկումների ողջ ընթացքում, այլև առաջին անգամ հատել է 1,5°C տաքացման սահմանագիծը. հայտնում է BBC-ն։

Եվրամիությանը կից Կոպեռնիկոսի կլիմայական կենտրոնը (C3S) երկուշաբթի օրը հայտնել է, որ նոյեմբերն անցյալ տարվա նոյեմբերից հետո մոլորակի վրա պատմության մեջ երկրորդն ամենատաքն է: Միայն Եվրոպան է սառել. «Այժմ արդեն կարելի է լիակատար վստահությամբ պնդել, որ 2024 թվականը կդառնա պատմության մեջ ամենաշոգ տարին»,- ասել է C3S-ի ղեկավարի տեղակալ Սամանթա Բերջեսը։

Մինչ աշխարհում ջերմաստիճանի նոր ռեկորդներ են, Եվրոպայում անցած ամիսը չմտավ անգամ ամենատաք նոյեմբերների տասնյակում: Տեղումների հետևանքով ավերիչ ջրհեղեղներ են առաջացել Իսպանիայում, նաև սովորականից ավելի թրջվել են Արևելյան Եվրոպայի մեծ մասի, Բալկանների և Հունաստանի բնակիչները։ Եվրոպայում նաև ուժեղ քամիներ չեն եղել, և արդյունքում սրվել է էներգետիկ ճգնաժամը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական