Ժամանց

2024-ը կլինի ամենատաք տարին

‎Այս տարին աշխարհում կլինի ամենատաքը դիտարկումների սկզբից ի վեր։ Սպասվում է, որ անսովոր բարձր ջերմաստիճանը կպահպանվի առնվազն 2025 թվականի առաջին մի քանի ամիսներին. հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ մասնագետներին։

Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայությունը (C3S) հայտնում է՝ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները հաստատել են, որ 2024 թվականը, անկասկած, կլինի գրանցված ամենաշոգ տարին։ Նաև կլինի առաջին տարին, երբ միջին գլոբալ ջերմաստիճանը կգերազանցի 1,5 աստիճան ցելսիուսը (2,7 աստիճան Ֆարենհայտ)՝ համեմատած 1850-1900 թվականների նախաարդյունաբերական ժամանակաշրջանի հետ: Նախորդ ռեկորդային շոգ տարին 2023 թվականն էր։ Ծայրահեղ երաշտը հարվածել է Իտալիային և Հարավային Ամերիկային, մահացու ջրհեղեղները Նեպալում, Սուդանում և Եվրոպայում, Մեքսիկայում, Մալիում և Սաուդյան Արաբիայում անոմալ շոգը հազարավոր մարդկանց կյանք է խլել, ինչպես նաև ավերիչ ցիկլոններ ԱՄՆ-ում և Ֆիլիպիններում: 2024-ին ԱՄՆ-ում և Ֆիլիպիններում գրանցվել է ավելի քան 100,000 մահվան դեպք:

Անցյալ նոյեմբեր ամիսը 2023 թվականի նոյեմբերից հետո գրանցված երկրորդ ամենատաք ամիսն էր ։

«Մենք դեռ գտնվում ենք գլոբալ ջերմաստիճանի գրեթե բոլոր ժամանակների բարձր մակարդակի վրա, և դա, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առնվազն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում», - Reuters-ին ասել է Կոպեռնիկոսի Կլիմայի հետազոտող Ջուլիեն Նիկոլան: 

Լոնդոնի Կայսերական քոլեջի ավագ դասախոս Ֆրիդերիկա Օտտոն էլ հայտնել է, որ չնայած 2025 թվականը կարող է մի փոքր ավելի ցուրտ լինել, քան 2024 թվականը, սակայն դա չի նշանակում, որ ջերմաստիճանը «անվտանգ» կամ «նորմալ» կլինի։