Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիանթեփ կատարած այցի ժամանակ մասնակցել է Շահինբեյի ազգային գրադարանում կազմակերպված «Հանդիպում երիտասարդների հետ» ծրագրին:
«Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ ես և Պուտինը, մնացած բոլորը դուրս մնացին»,- երիտասարդների հարցերին ի պատասխան ասել է նա։
Էրդողանի հուսով է, որ Պուտինի հետ երկխոսության շրջանակներում կշարունակեն պահպանել այդ հարաբերությունները:
Էրդողանն իր ելույթում անդրադարձել է միջազգային քաղաքականությանը, մասնավորապես ԱՄՆ ընտրություններին ու Սիրիայում տիրող իրավիճակին։