Միջազգային

Հրաման է տվել արգելափակել օրենսդիրներին

Հարավային Կորեայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը, որն անցյալ շաբաթ ռազմական դրություն հայտարարելուց հետո խորհրդարան էր մտել, հայտարարել է, թե իրեն հրահանգվել է օրենսդիրներին չթողնել Ներկայացուցիչների պալատ։ Պատճառը, ըստ նրա, որպեսզի կանխի արտակարգ միջոցառումները չեղյալ հայտարարելու քվեարկությունը:

Գնդապետ Կիմ Հյոն Թաեն լրագրողներին ասել է, որ ստանձնել է խորհրդարանի վրա իր զորքերի հարձակման ողջ պատասխանատվությունը, սակայն հավելել է, որ գործել է պաշտպանության նախարարի հրամանով:

Նա ասել է, որ իր ստորաբաժանումը մտել է խորհրդարանի տարածք՝ գլխավոր շենքը շրջափակելու հրամանով, որպեսզի թույլ չտա օրենսդիրներին ներս մտնել, սակայն նրան դիմավորել են օրենսդիր մարմնի աշխատակիցները, որոնք արգելափակել են զինվորների մուտքը: «Մենք բոլորս զոհերն ենք եղել, որոնց օգտագործել է պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն-Հյունը»,- Սեուլում պաշտպանության նախարարության շենքի մոտ լրագրողներին ասել է հրամանատարը,- «Խմբավորման անդամներն անմեղ են։ Նրանց միակ մեղքն այն է, որ նրանք կատարել են իրենց հրամանատարի հրամանները»։

Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յելը, որի նկատմամբ ներկայումս հետաքննություն է ընթանում, դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն է հայտարարել միայն այն բանի համար, որ չեղյալ հայտարարի այդ հրամանը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ խորհրդարանը հավաքվեց ի հեճուկս անվտանգության կորդոնի և անվավեր ճանաչեց այն: