Միջազգային

Ասադը մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո լքել է նախագահի պաշտոնը և Սիրիան․ ՌԴ ԱԳՆ

Ասադը մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո լքել է նախագահի պաշտոնը և Սիրիան․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրավիճակը։ 

«Մենք ծայրահեղ մտահոգությամբ ենք հետևում Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին»։

Գերատեսչությունից նշել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո լքել է նախագահի պաշտոնը և Սիրիան։

Նա տվել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու հանձնարարականներ։ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին»։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության են։ Գերատեսչությունում հավելել են, որ այս պահին Սիրիայում ռուսական ռազմակայանների անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական