Միջազգային

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով․ Reuters

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։

 Սիրիական ավիաընկերության ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից այն ժամանակ, երբ հաղորդվում էր, որ մայրաքաղաքը գրավել են ապստամբները, համաձայն Flightradar կայքի տվյալների:

Ինքնաթիռը սկզբում թռչում էր դեպի Սիրիայի ափամերձ շրջան, բայց հետո կտրուկ շրջադարձ կատարեց և մի քանի րոպե թռչեց հակառակ ուղղությամբ՝ անհետանալով քարտեզից:

Reuters-ը չի կարողացել անմիջապես պարզել, թե ով է եղել ինքնաթիռում։ Երկու սիրիական աղբյուրներ ասում են, որ շատ մեծ հավանականություն կա, որ Ասադը կարող է զոհվել ավիավթարի հետևանքով, քանի որ առեղծված է, թե ինչու ինքնաթիռը անսպասելի շրջադարձ կատարեց և անհետացավ քարտեզից՝ համաձայն Flightradar կայքի տվյալների: