Միջազգային

Ջո Բայդենը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Շոն Սավեթը։

«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտառոց իրադարձություններին և մշտական ​​կապի մեջ են տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասել է նա։