Միջազգային

Սիրիայի կառավարության անդամները աշխատանքի կվերադառնան երկու օրվա ընթացքում

Սիրիայի նախարարների կաբինետի անդամները իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան երկու օրվա ընթացքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի կապի նախարար Իյադ ալ-Խաթիբը Al Arabiya-ին տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ Դամասկոսը գրաված ընդդիմության զինված խմբավորումները երաշխավորել են մայրաքաղաքում մնացած Սիրիայի կառավարության անդամների անվտանգությունը: