Միջազգային

Սիրիական բանակը հայտարարել է Բաշշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին

Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին։

Սիրիական բանակի հրամանատարության հայտարարությունը հրապարակվել է 2024 թվականի դեկտեմբերի 8-ի կիրակի առավոտյան՝ զինված խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումից և Բաշար ալ-Ասադի՝ երկրից հեռանալուց հետո, գրում է IRNA-ն։

Արեւմտյան եւ արաբական լրատվամիջոցներն այսօր առավոտյան հրապարակել են Սիրիայից Բաշար Ասադի փախուստի եւ երկրի մայրաքաղաք Դամասկոս զինված խմբավորումների մուտքի մասին հաղորդումները։ Al-Mayadeen հեռուստաալիքը, վկայակոչելով Reuters-ը, հաղորդում է, որ զինված խմբավորումները մտել են Դամասկոս՝ առանց քաղաքում բանակի ներկայության ապացույցների։