Միջազգային

Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը

Սիրիացի ապստամբները մոտենում են Դամասկոսին։ Նրանք գտնվում են քաղաքից մոտ 12 մղոն հեռավորության վրա,-հայտնում է France 24-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ ահաբեկիչները նաև ասել են, որ շաբաթ օրը մոտակա քաղաքները գրավելուց հետո սկսել են շրջապատել Դամասկոսը, սակայն Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքել է։

Դաշինքի ահաբեկիչների հրամանատար Հասան Աբդել Ղանին ասել է, որ «մեր ուժերը սկսել են մայրաքաղաք Դամասկոսը շրջափակելու վերջին փուլը»: