Հարավային Կորեայի Ազգային ժողովը չի ընդունել նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու առաջարկը՝ բավարար թվով ձայների բացակայության պատճառով։
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Ազգային ժողովում քվեարկություն է տեղի ունեցել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկի շուրջ։
Նման որոշում կայացնելու համար պահանջվել է խորհրդարանի 200 պատգամավորի հավանությունը։ Որոշումը, սակայն, չի կայացվել ձայների անբավարար քանակի պատճառով։