Միջազգային

Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Միխայիլ Կավելաշիլիին որպես նախագահի թեկնածու

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է Միխայիլ Կավելաշիլիին որպես նախագահի թեկնածու։

Առայժմ նա Վրաստանում նախագահի միակ թեկնածուն է իշխող կուսակցությունից։ Ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել ընտրություններին և ներկայացնել իր թեկնածուին, ինչպես նաև հայտնի չէ՝ կհամաձայնե՞ն մասնակցել ընտրություններին։

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 8-ն է։

Նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։