Միջազգային

Թուրքիան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի նկատմամբ. Էրդողան

Սիրիայում խաղաղության օգտին է հանդես եկել Թուրքիայի նախագահը: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը տարածքային հավակնություններ չունի Սիրիայի նկատմամբ, որտեղ, նրա խոսքով, քաղաքական և դիվանագիտական նոր իրողություն է ձևավորվում։

«Սիրիան պատկանում է սիրիացիներին՝ իր բոլոր էթնիկ և կրոնական տարրերով»,- ասել է նա։