ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը և Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն այսօր ժամանել են Բաքու։
«Ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ պետքարտուղարի օգնականի տեղակալը և գլխավոր խորհրդական Բոնոն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հաջորդ քայլերը, երկկողմ կապերի ամրապնդումը և կլիմայական խնդիրների շուրջ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: