Միջազգային

Պլանկտոնը պայքարում է գլոբալ տաքացման դեմ

Հետազոտողները առաջին անգամ չափել են ծծմբի երկօքսիդի գլոբալ արտանետումները, որոնք արտադրվում են ծովային կենդանիների կողմից և պարզել, որ այն մեծ ազդեցություն ունի կլիմայի սառեցման վրա, հատկապես Հարավային օվկիանոսում, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ 

Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Science Advances ամսագրում, ցույց է տալիս, որ օվկիանոսները ոչ միայն վերաբաշխում են արևի ջերմությունը, այլև արտանետում են գազեր, որոնք ձևավորում են մասնիկներ, որոնք ուղղակիորեն ազդում են կլիմայի վրա, օրինակ՝ պայծառացնելով ամպերը արտացոլում են այդ ջերմությունը:

Հետազոտողները հայտնաբերել են այս գազը միայն վերջերս, քանի որ նախկինում այն շատ դժվար էր չափել։ Նախկինում կատարված ուսումնասիրությունները կենտրոնացված էին Համաշխարհային Օվկիանոսի ավելի տաք հատվածների վրա, մինչդեռ այդ արտանետումների թեժ կետերը գտնվում են բևեռային լայնություններում:

Նոր բացահայտումները զգալի առաջընթաց են ներկայացնում 40 տարի առաջ քաշված տեսություններից մեկում՝ կապված Երկրի կլիմայի կարգավորման մեջ օվկիանոսի դերի հետ: Սա ենթադրում է, որ ծովերի մակերեսին ապրող մանրադիտակային պլանկտոնը ծծումբ է արտանետում դիմեթիլ սուլֆիդ գազի տեսքով, որը, երբ արտանետվում է մթնոլորտ, օքսիդանում և ձևավորում է փոքր մասնիկներ, որոնք կոչվում են աերոզոլներ։ Աերոզոլները արտացոլում են արևի ճառագայթման մի մասը հետ դեպի տիեզերք և, հետևաբար, նվազեցնում են Երկրի կողմից կլանվող ջերմության քանակը:

Հետազոտողները հավաքել են բոլոր հասանելի տվյալները ծովի ջրում մեթանթիոլի պարունակության վերաբերյալ՝ ստացված Հարավային Օվկիանոսի և Միջերկրական ծովի ափերից, և ստացել վիճակագրական կապեր արբանյակներից ստացված ծովի ջրի ջերմաստիճանի հետ: Սա թույլ է տվել նրանց եզրակացնել, որ տարեկան և միջին հաշվով ամբողջ աշխարհում մեթանթիոլը 25%-ով ավելացնում է ծովից ծծմբի հայտնի արտանետումները: