Միջազգային

Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը ՍԴ-ն չեղյալ է հայտարարել

Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, որում հաղթել է ռուսամետ քաղաքական գործիչ Կելին Ջեորջեսկուն։

Այս մասին ասվում է դատարանի կայքում: Կառավարությունը կնշանակի ընտրությունների նոր օր, այն կհայտարարվի ավելի ուշ։

Ռումինիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցել է նոյեմբերի 24-ին: 13 թեկնածուներից ձայների մեծամասնությունը (22 տոկոս) ստացել է անկախ թեկնածու Կելին Ջեորջեսկուն:

Դեկտեմբերի 2-ին Ռումինիայի Սահմանադրական դատարանը հաստատել էր ընտրությունների արդյունքները: Երկրորդ փուլը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին։