Միջազգային

«Վրացական երազանքը» ցանկանում է, որ միայն Միշան լինի իրենց մրցակիցը. Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքն» այսօր ավելի վատ է դարձել, քան Սահակաշվիլիի ժամանակաշրջանն էր: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես պարզաբանել Է նախագահը, «Վրացական երազանքն» անհամբեր սպասում է այն պահին, երբ Միխեիլ Սաակաշվիլին կլինի իրենց միակ ընդդիմախոսը:

«Ես բազմիցս ասել եմ, որ այդ հարցը կառավարության հայեցողությամբ է, դա քաղաքական հարց է, ոչ թե ներման։

«Վրացական երազանքը» ցանկանում է միայն, որ Միշան միշտ լինի իրենց միակ մրցակիցը։ Հետևաբար, եթե նրանք մինչ այժմ պահպանել են որոշ ձայներ, ապա դրանք այն մարդկանց ձայներն են, ովքեր հիշում են այդ դարաշրջանը: «Վրացական երազանքն» այսօր ավելի վատն է դարձել, քան Սահակաշվիլիի ժամանակաշրջանը, և ավելացրել է մի բան, որը չկար Սահակաշվիլիի ժամանակ. ավտորիտարիզմին, միակուսակցական համակարգին, ընտրությունների կեղծմանը, մարդու իրավունքների խախտմանը, բիզնեսի ենթակայությանը ավելացրել է Ռուսաստանը», - նշել Է Վրաստանի նախագահը: