Բաշար Ասադի ռեժիմի դեմ հանդես եկող խմբավորումները դեկտեմբերի 6-ի առավոտյան գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս նահանգի Ռաստան և Թելբիս շրջանները, որոնք ճանապարհ են բացում դեպի մայրաքաղաք Դամասկոս:
Ապստամբները՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորությամբ, հաջողությամբ զարգացնում են հարձակումը Հոմս նահանգում։ Ավելի վաղ նրանք իրենց վերահսկողության տակ էին վերցրել Համա քաղաքի կենտրոնը համանուն նահանգում։
Ռաստանը և Թելբիսը գտնվում են Սիրիայի ռազմավարական Մ5 մայրուղու վրա, որը միացնում է Հալեպ,Համա, Հոմս շրջանները և հասնում Դամասկոս: