ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում «Орешник» զինատեսակի տեղակայումը Բելառուսում։ Ըստ Կրեմլի, դա հնարավոր է 2025 թվականի երկրորդ կեսին։
Ավելի վաղ Լուկաշենկոն Պուտինին խնդրել էր «Орешник» տեղակայել իրենց երկրում։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը, խոսելով այդ զինատեսակի հնարավորությունների մասին, ասել էր. «Զանգվածային կիրառման դեպքում, դրա հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի»։