ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանում դեսպանի պաշտոնում է ընտրել նախկին սենատոր Դեյվիդ Փուրդյուին:
«Այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության պահպանման իմ ռազմավարության իրականացմանը և Չինաստանի առաջնորդների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների իրականացմանը»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը, որը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին, հայտարարել է, որ չինական ապրանքների համար լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքեր կսահմանի, եթե Պեկինը ավելի շատ միջոցներ չձեռնարկի խիստ կախվածություն առաջացնող թմրանյութի՝ ֆենտանիլի շրջանառությունը դադարեցնելու համար: