Միջազգային

Կորեայում մոտ են նախագահի իմփիչմենթին

Հարավայի Կորեայի իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության առաջնորդ Հան Դոն Հունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլից պահանջել է հրաժարական տալ ռազմական դրություն մտցնելու դեմարշի պատճառով և հայտարարել է, որ նա վտանգ է ներկայացնում երկրի համար: Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտնել Է AFP գործակալությունը։

Նրա տվյալներով՝ այս մեկնաբանությունը գրեթե երաշխավորում է, որ բավարար թվով օրենսդիրներ դեկտեմբերի 7-ին կքվեարկեն նախագահի իմփիչմենթի օգտին:

AFP - ն հիշեցրել է, որ դեռ դեկտեմբերի 5-ին Հան Դոն Հունն ասել էր, որ կարգելափակի իմփիչմենթը. դիրքորոշման փոփոխությանպատճառ է հանդիսացել երկրի ղեկավարի կողմից հրաժարական չընդունելը:

«Հաշվի առնելով նոր փաստերը՝ ես կարծում եմ, որ նախագահ Յուն Սուկ Յոլի շուտափույթ հեռացումը պարտականությունների կատարումից անհրաժեշտ է Կորեայի Հանրապետության և նրա ժողովրդի պաշտպանության համար», - հայտարարել է կուսակցության առաջնորդը: